Թուրինի «Յուվենտուսը» հաստատեց Մասիմիլիանո Ալեգրիին ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին տեղեկությունները:

Մարզիչը տարեկան կստանա 2 մլն եվրո աշխատավարձ: Ալեգրիի հետ թուրինյան ակումբում կաշխատի նաև իր մարզչական շտաբը:

Հիշեցնենք, որ նախկին մարզչի' Անտոնիո Կոնտեի գլխավորությամբ, թիմը երեք անգամ անընդմեջ դարձել է Իտալիայի չեմպիոն: