Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան իր պաշտոնական էջում հայտարարել էր Տիտեի' հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակման մասին:
Այն, որ «Կորինտիանսի» գլխավոր մարզիչը գլխավորել է աշխարհի հնգակի չեմպիոնների հավաքականը, հայտնի էր դարձել ավելի վաղ, սակայն պաշտոնապես հաստատվել է միայն հիմա:
«Մեր նպատակը աշխարհի առաջնություն դուրս գալն է: Հավատում եմ, որ հիանալի աշխատանք կկատարենք, բայց պատրաստ եմ նաև անհաջողության»,- ասել է Տիտեն: