Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Մոսկվայի ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչ Լեոնիդ Սլուցկին: Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի ֆուտբոլի միության կայքը:

Պայմանագիրը ուժի մեջ կլինի միչև Եվրո 2016-ի ընտրական փուլի ավարտը: Ներկայումս մարզիչը կհամատեղի աշխատանքը' ԲԿՄԱ-ում և Ռուսաստանի հավաքականում:

Նշենք, որ Սլուցկին այս պաշտոնում կփոխարինի իտալացի մասնագետ Ֆաբիո Կապելոյին, ով հավաքականը լքել է անցյալ ամիս: