Դորտմունդի «Բորուսիան» պաշտոնապես ներկայացրեց թիմի նոր գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելին:
«Շատ ուրախ եմ, որ ինձ ներկայացրին՝ որպես «Բորուսիայի» գլխավոր մարզիչ: Միշտ ցանկացել եմ մարզել բարձրակարգ թիմ: «Բորուսիան» միշտ էլ Գերմանիայի առաջատար թիմերից է եղել: Հիմա թիմի հաջողությունը կախված է միայն իմ աշխատասիրությունից և համառությունից: Գիտեմ` հույսս կարող եմ դնել ակումբի ղեկավարության վրա: Սա կարևոր գործոն էր՝ ակումբի առաջարկն ընդունելու համար: Ինչ վերաբերում է Կլոպին, ապա նա «Բորուսիայում» ավելին էր, քան պարզապես մարզիչ: Նա Դորտմունդում 7 հիանալի տարի անցկացրեց»,- մարզչի խոսքը մեջբերում է BBC-ին: