Մոսկվայի «Սպարտակն» այսօր պաշտոնապես Մուրատ Յակինին ներկայացրեց որպես ակումբի գլխավոր մարզիչ: Այս մասին տեղեկացնում է «Սպարտակի» պաշտոնական կայքը:

Ավելի վաղ տեղեկացվում էր, որ մարզիչը պայմանագիր է կնքել երկու տարի ժամկետով:

«Ուրախ եմ, որ գլխավորում եմ նման մեծ ավանդույթներով ակումբ: Ինձ համար սա մեծ մարտահրավեր է: Հուսով եմ, որ իմ մարզչական շտաբը կկարողանա լուծել մեր առաջ դրված խնդիրը: Չեմ ցանկանում ֆուտբոլիստներից ոչ մեկին առանձնացնել: «Սպարտակում» բարձրակարգ ֆուտբոլիստներ կան»,- մոսկովյան թիմի գլխավոր մարզչի պաշտոնում իր առաջին ասուլիսում նշել է Յակինը:

Ակումբի գլխավոր տնօրեն Ռոման Ասխաբաձեն էլ` խոսելով տրանսֆերների մասին, անդրադարձել է նաև Օզբիլիսի վնասվածքին.

«Մարզիչը պետք է վերլուծի թիմը, միայն դրանից հետո կարելի կլինի խոսել տրանսֆերների մասին: Օզբիլիսի վնասվածքով պայմանավորված` առաջացել է խնդրահարույց գիծ: Պետք է փակենք այդ դիրքը»,- Ասխաբաձեի խոսքերը մեջբերում է championat.com-ը:

Источник — http://instagram.com/fcsm_official

Автор — Леонид Волотко