ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ այսօր Հայաստանի առաջնահերթությունների շարքում է Արցախի կարգավիճակի հարցը, եւ քանի դեռ այդ հարցը վերջնականապես լուծված չէ, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունները վերսկսված չեն, այլ մոտեցումների մասին դժվար նկլինի խոսել.

«Մենք կարեւորում ենք բանակցային գործընթացը եւ որոշակի դրական տեղաշարժերը, որոնք առկա են ապաշրջափակման բանակցային գործընթացում, բայց այդուհանդերձ, վերջնական բոլոր հանգուցալուծումները, խաղաղության պայմանագրերը, դելիմիտիացիան ու դեմարկացիան իրենց մեջ որոշակի խութեր են պարունակում: Առաջին կարեւոր խնդիրը Արցախի կարգավիճակի հարցն է»,- ասաց նա: