Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես գլխավորեց հոլանդացի մասնագետ Լուի վան Գալը: Այս մասին գրում է ակումբի պաշտոնական կայքը:

Լուի վան Գալը երեք տարվա պայմանագիր է ստորագրել «կարմիր սատանաների» հետ: Հոլանդացին իր պարտականությունների կատարմանը կանցնի հուլիսի 13-ից, երբ կավարտվի Աշխարհի առաջնությունը:

«Մանչեսթեր Յունայթեդը» մրցաշրջանի սկզբում գլխավորում էր Դեյվիդ Մոյեսը, ով ձախողեց մրցաշրջանը: Նրա հեռանալուց հետո գլխավոր մարզչի պարկանությունները կատարում էր Ռայան Գիգզը: