«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկություն ունի թիմ վերադարձնել Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին: Ինչպես տեղեկացնում է «Manchester Evening News»-ը, մանչեսթերյան ակումբի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը ցանկանում է թիմի կազմում տեսնել պորտուգալացուն:
Անգլիական ակումբը դրա համար կօգտագործի Անխել դի Մարիայի տրանսֆերից ստացված գումարը, որն, ըստ ամենայնի, կլինի 65 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն մանչեսթերյան ակումբում հանդես է եկել 2003-2009 թթ.: