«Մանչեսթեր Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչ կդառնա Լուի վան Գալը: Այս մասին հայտնում է De Telegraaf-ը:
Պարբերականի տվյալներով' երեկ երեկոյան պայմանագրի կնքման հարցում կողմերը համաձայնության են եկել: Վան Գալն, ով այժմ էլ գլխավորում է Հոլանդիայի հավաքականը, վերջին օրերին բանակցություններ էր վարում «Մանչեսթեր Յունայթեդի» փոխնախագահ Էդ Վուդվորդի և Գլեյզեր եղբայրներից մեկի հետ:
«Մանչեսթեր Յունայթեդի» հետ աշխատանքը Գալը կսկսի Բրազիլիայում կայանալիք Աշխարհի առաջնությունից անմիջապես հետո: Այս պահի դրությամբ' անգլիական ակումբի գլխավոր մարզչի պարտականությունները կատարում է Ռայան Գիգզը:
Հոլանդացին աշխատել է «ԱԶ»-ի, «Այաքսի», «Բարսելոնայի», «Բավարիայի» և Հոլանդիայի հավաքականի հետ: