«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնակատարը կլինի թիմի ներկայիս խաղացող ուելսցի Ռայան Գիգզը: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:

40-ամյա Գիգզն ակումբը կգլխավորի Պրեմիեր լիգայի շրջանակներում' «Նորվիչի» դեմ կայանալիք հանդիպմանը:

Հիշեցնենք, որ այսօր «Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հաստատեց Դևիդ Մոյեսի' ակումբը լքելու մասին լուրը: