Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ հավաքական թիմերի բաժինը, Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Օսեյանը նշանակվել է գլխավոր մարզչի պաշտոնում: Մարզչական շտաբում Արտակ Օսեյանին կօգնեն Կարեն Սիմոնյանը և դարպասապահների մարզիչ Վլադիմիր Վարդանյանը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հունիսի 8-ից 14-ը Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքականը մարզական հավաք է անցկացնելու ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում՝ նախապատրաստվելով հունիսի 16-ին կայանալիք Եվրոպայի Մ-21 տարեկանների առաջնության Ռումինիա-Հայաստան ընտրական հանդիպմանը: