Ռուսական Sportbox.ru կայքի տեղեկությունների համաձայն՝ ռուս մարզիչ Վալերի Կարպինը Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի համար մեկ թեկնածուն է:
46-ամյա մասնագետը, ով փետրվարին լքել էր «Մալյորկան», օրերս եղել է Երևանում և հանդիպել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հետ:
Կարպինի առջև արդյո՞ք խնդիր կդրվի մնացյալ խաղերում ապահովել հավաքականի համար Եվրո 2016-ի ուղեգիր, թե՞ նպատակը կլինի Ռուսաստանում կայանալիք 2018թ. աշխարհի առաջնությունը, հայտնի չէ, գրում է կայքը:
Հիշեցնենք, որ Բեռնար Շալանդը մեր ազգային ընտրանին լքելու մասին հայտարարեց Եվրո 2016 ընտրական փուլում Ալբանիայից կրած պարտությունից հետո:
I խմբում չորս տուրում վաստակած մեկ միավորով Հայաստանի ընտրանին վերջինն է: