Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի գլխավոր մարզչի ժամանակով պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանը ցանկություն ունի մնալու ազգային թիմի մարզչի պաշտոնում:

 

«Մենք ժամանակին կատարեցինք մեր փոփոխությունները: Իրենց արդյունավետ խաղը ցույց տվեց, որ փոփոխությունը ուշ չէր: Ես լավ գիտեմ, թե որ ֆուտբոլիստը ինչ որակներ ունի: Եթե ավելի շուտ մցնեինք գուցե նրանց ֆիզիկական չհերիքեր: Տղաներն ահռելի աշխատանք կատարեցին: Եզրային պաշտպանների հետ առանձին աշխատանք տանելը շատ դժվար է: Կարծում եմ պաշտպանները լավ խաղացին: Դանիան սուր գրոհներ չունեցավ, որը ցույց տվեց, որ պաշտպանները լավ են խաղացել: Ընդհանուր բոլորը գերազանց խաղացին: Գաելի համար գուցե մի քիչ անսովոր էր, քանի որ նա խաղացել է կենտրոնական պաշտպ անի դիրքում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ զրույցում ասաց Հովսեփյանը:

 

Վերջինիս խոսքով՝ տղաների մոտ ցանկություն շատ մեծ էր հաղթանակի հասնելու համար դրա համար էլ ոչ մեկ իրար չէին զիջում: «Ես փորձում եմ միայն դրականը տեսնել: Եթե հաշվի առնել մեր ունեցած պահերը, ապա կարող էինք հաղթել, ես գոհ եմ տղաներից, քանի որ նրանք խաղացին լավ ֆուտբոլ: Այսպիսի խաղից գոհ չլինել չեմ կարող: Անցան մի քանի խաղ և մենք ունենք գեղեցիկ խաղ և ունենք միավոր: Ինձ թվում է երկրպագուներն էլ գոհ են խաղից, ես էլ գոհ եմ: Տղաներն այնքան էին ուժերը կորցրել, որ հանդերձարանում չէին կարողանում խոսել»,-շեշտեց գլխավոր մարզչի ժամանակով պաշտ ոնակատարը:

 

Հովսեփյանը պատասխանեց նաև լրագրողների այն հարցին, թե ինքն իրեն տեսնում է գլխավոր մարզչի դերում. «Ցանկացած մարզիչ երազում է իրեն տեսնել գլխավոր մարզչի պաշտոնում: Ես ինձ տեսնում եմ ազգային հավաքականի գլխավոր մարզչի դերում: Ակնհայտ էր հավաքականի խաղային որակները բարձրացել են: Ես հասկանում եմ տղաներին, մենք կարողանում ենք իրար հասկանալ: Այն ինչ ես մտածում եմ և ինչ տղաները կատարում են խաղադաշտում, շատ գեղեցիկ է»:

 

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ընտրական փուլի հերթական խաղում զրոյական ոչ-ոքի խաղաց Դանիայի ընտրանու հետ: