Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դե Բոսկեն կլքի պաշտոնը:

Ինչպես տեղեկացնում է As-ը՝ մասնագետը ավարտում է մարզչական կարիերան: «Կարմիր Ֆուրիայի» գլխավոր մարզչի հավկնորդը Խոակին Կապարոսն է, ով արդեն մերժել է «Բետիսի», «Վալենսիայի» առաջարկները:

Հիշեցնենք, որ Իսպանիայի ազգային ընտրանին Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչում պարտվեց Իտալիայի ընտրանուն և դուրս մնաց պայքարից: