Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին Աշխարհի առաջնության ավարտից հետո հեռացավ պաշտոնից:

Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, մարզիչը պաշտոնը լքելուց հետո, հայտարարել է.

«Հաղթեինք, թե պարտվեինք, ամեն դեպքում պաշտոնս թափուր էր մնալու: Պայմանավորվել էինք, որ Աշխարհի առաջնության ավարտից հետո, անկախ արդյունքից, լքելու էի գլխավոր մարզչի պաշտոնը»,- նշել է Սկոլարին:

Հիշեցնենք, որ Բրազիլիայում տեղի ունեցած Մունդիալում բրազիլացիները պայքարը լքեցին կիսաեզրափակչից, որտեղ 1:7 հաշվով զիջեցին աշխարհի նորընծա չեմպիոն Գերմանիայի հավաքականին:

Տանտերերն առաջնության բրոնզե մեդալները զիջեցին հոլանդացիներին: