Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը:

 

Նման որոշում կայացվել է մոսկովյան ակումբի տնօրենների խորհրդի այսօր տեղի ունեցած նիստի ժամանակ:

 

Գլխավոր մարզչի պաշտոնակատար է նշանակվել Դմիտրի Գունկովը:

 

Հիշեցնենք, որ «Սպարտակը» մրցաշրջանի գարնանային հատվածում վաստակել է ընդամենը մեկ միավոր և դուրս է մնացել Ռուսաստանի գավաթի խաղարկությունից: