ՖԻՖԱ-ն պաշտոնապես հայտարարեց կառույցի գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեի պաշտոնանկության մասին, ով կասկածվում է կոռուպցիայի մեջ:
Անցյալ տարվա սեպտեմբերին Վալկեն հեռացվել էր իր պարտականություններից՝ 2014թ-ի աշխարհի առաջնության տոմսերի վաճառքի հետ կապված խարդախությունների կասկածանքով:
Հոկտեմբերի 8-ին նրան 90 օրով զրկել էին ֆուտբոլային գործունեություն կատարելու իրավունքից, իսկ հունվարի 6-ին պատիժը երկարաձգվել էր ևս 45 օրով:
Մեկ օր անց հայտարարվել էր, որ Վալկեի դեմ գործ է հարուցվել:
Գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը կլինի Մարկուս Կատերը: