Մոսկվայի «Սպարտակի» նախկին գլխավոր մարզիչ Վալերի Կարպինն անդրադարձել է ակումբը լքելուն:
«Նման որոշում կայացրել է տնօրենների խորհուրդը, այլ ոչ թե ես: Երկկողմ համաձայնությամբ լքեցի ակումբը: Տնօրենների խորհուրդն իմ նկատմամբ անվստահություն հայտնեց, իսկ ես չեմ ցանկանում աշխատել այնտեղ, որտեղ ինձ չեն վստահում: Վնասվածքների պատճառով մենք չտեսանք լիարժեք և մարտական թիմ: Ակումբի գլխավոր մարզչի լավագույն թեկնածուն ո՞վ է, կարծում եմ' Մոուրինյուն կամ Գվարդիոլան»,-Կարպինի խոսքը մեջբերում է Чемпионат.com-ը: