«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ռիո Ֆերդինանդը կարծում է, որ «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն թիմի կիսապաշտպանության գծում ճիշտ ֆուտբոլիստներ է ընտրել:

 

«Կարծում եմ' Մոուրինյուին որոշ ժամանակ պահանջվեց կազմի համար կողմնորոշվելու հարցում: Տեսնում ենք, որ վերջին խաղերում դաշտ է դուրս բերում Էրերային, Կերիկին ու Պոգբային: Դա թիմի միջին գիծը ավելի հավասարակշիռ է դարձնում: Կարծում եմ՝ ի դեմս այս եռյակի, Մոուրինյուն գտել է ֆուտբոլիստների լավագույն կոմբինացիան: Հուսով եմ, որ թիմը կբարելավի իր դիրքերը մրցաշարային աղյուսակում»,- Ֆերդինանդի խոսքը մեջբերում է espnfc.com-ը: