Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միշել Տեր-Զաքարյանը հնարավոր է գլխավորի «Մոնպելյեն»: Այս մասին հայտնում է Sport-Express-ը:

Տեր-Զաքարյանը «Մոնպելյեի» գլխավոր մարզչի հիմնական հավակնորդն է, իսկ թիմի գլխավոր մարզիչ Ռոլան Կուրբիսն արդեն հեռացել է իր պաշտոնից:

Ֆրանսիայի ընթացիկ առաջնության մրցաշարային աղյուսակում «Մոնպելյեն» 22 միավորով կիսում է 15-16-րդ տեղերը: