Կատալոնական «Բարսելոնան» նոր գլխավոր մարզիչ է փնտրում թիմի համար:

Թիմի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոյի պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2015թ-ին, սակայն, ինչպես տեղեկացնում է Sport.es-ը, հավանական է, որ 51-ամյա մասնագետը կատալոնյան ակումբը լքի այս ամռանը:

Աղբյուրի տեղեկությունների համաձայն' կատալոնացիների ցանկում տեղ են գտել Էրնեստո Վալվերդեն(«Ատլետիկ»), Լուիս Էնրիկեն («Սելտա»), Անդրե Վիլաշ Բոաշը, Դիեգո Սիմեոնե («Ատլետիկո») և Յուրգեն Կլոպը («Բորուսիա» Դորտմունդ):