Մյունխենի «Բավարիայի» պատվավոր նախագահ Ֆրանց Բեկենբաուերը հայտարարել է, որ Խոսեպ Գվարդիոլայի հեռանալու դեպքում մյունխենյան թիմի մարզչի գլխավոր հավակնորդը լինելու է Յուրգեն Կլոպը:
«Անխոս, առաջին հերթին մենք կդիտարկենք Կլոպի թեկնածությունը «Բավարիայի» գլխավոր մարզչի պաշտոնում, եթե Գվարդիոլան որոշի հեռանալ թիմից: Մենք նրան դիտարկում էինք մարզչի պաշտոնում դեռևս այն ժամանակ, երբ ես նախագահ էի: Հարցն այն է, թե որքան կմնա Գվարդիոլան: Հուսով եմ, որ շատ երկար կմնա՝ չնայած Կլոպին մոտ են մեր շատ ֆուտբոլիստներ, չէ՞ որ նրանց ձեռք ենք բերել «Բորուսիայից»: Չեմ կարծում, որ Յուրգենը մեզ մերժի՝ չնայած մշտական մրցակցությանը»,- Բեկենբաուերի խոսքը մեջբերում է Sky Sport-ը: