Դորտմունդի «Բորուսիայի» գործող գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն իրեն ապագայում տեսնում է Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզչի պաշտոնում:
Նշենք, որ Կլոպը դորտմունդյան թիմը կլքի մայիսի 30-ին՝ Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակչում «Վոլֆսբուրգի» դեմ խաղից հետո:
«Այո, իհարկե, ի՞նչն է խանգարում ինձ «Բավարիայի» գլխավոր մարզչի պաշտոնում պատկերացնել»,- Կլոպի խոսքը մեջբերում է Sky-ը: