ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի կարծիքով՝ Հայաստանը ՀԱՊԿ-ում պետք է շարունակի իր նախագահությունը:

Նա նման տեսակետ հայտնեց նոյեմբերի 6-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

 

Անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի թեկնածության հնարավոր հաստատման մասին չի շտապում որևէ տեղեկություն հայտնել։

«Հաշվի առնելով, որ նախագահությունն այս փուլում մինչ 2020թ. Հայաստանինն է, որոշում կկայացվի երկու օրվա ընթացքում: Կարող են լինել որոշակի քաղաքական պայմանավորվածություններ, որոնց մասին ես տեղյակ չեմ: Իմ սկզբունքային մոտեցումն այն է, որ Հայաստանը պետք է շարունակի իր պաշտոնավարումը ՀԱՊԿ-ում: Կա նորմատիվ իրավակարգավորում ՀԱՊԿ-ում, երկրների ղեկավարների կողմից պետք է որոշում կայացվի»,-ասաց Տոնոյանն ու հավելեց, որ այս փուլում հերթը Հայաստանինն է:

Նա շեշտեց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածուի առաջադրման մասին ինքը ոչինչ չգիտի:

Յուրի Խաչատուրովը նոյեմբերի 2-ին ազատվել է Հավաքական անվտնգության պայմանագրի կազմակերպության 

գլխավոր քարտուղարի պաշտոնից: