Ինչպես տեղեկացնում է Tmw-ն, Ֆիլիպո Ինձագին արդեն ստանձնել է «Միլանի» գլխավոր մարզչի պարտականությունները:

Կողմերի միջև դեռևս պաշտոնապես գործարք չի կնքվել: Սակայն ակնկալվում է, որ համաձայնագիրն ուժի մեջ կլինի մինչև 2017թ-ը:

40-ամյա մասնագետին կօգնի Մաուրո Տասոտին:

Հիշեցնենք, որ միլանյան ակումբն ավարտված մրցաշրջանում Իտալիայի առաջնությունում զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը և 1998-թվականից ի վեր առաջին անգամ չի մասնակցի եվրագավաթների խաղարկությանը: