Դոնալդ Թրամփը նշել Է, որ ԱՄՆ-ի 43-րդ նախագահ Ջորջ Բուշ Կրտսերն ամենամեծ սխալն Է գործել երկրի պատմության մեջ՝ զորքեր մտցնելով Մերձավոր Արեւելք: Այս կարծիքը ԱՄՆ-ի ղեկավարը հայտնել Է Hill TV հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Մեր երկրի պատմության մեջ կատարված ամենամեծ սխալը Մերձավոր Արեւելք զորք մտցնելն Էր նախագահ Բուշի կողմից»,-ասել Է Թրամփը: «Թեեւ Օբաման Էլ սխալ գործեց (որոշում ընդունելով զորքերի դուրսբերման մասին), բայց դրանք այնտեղ մտցնելը, ըստ իս, ամենամեծ սխալն Էր, որը կատարել են մեր երկրի պատմության մեջ»,-ընդգծել Է նա: Թրամփն իր տեսակետը պարզաբանել Է նրանով, որ Միացյալ Նահանգները, նրա խոսքով, «7 տրլն դոլար Է ծախսել Մերձավոր Արեւելքում»: «7 տրլն դոլար եւ միլիոնավոր կյանքեր, ես հաշվի եմ առնում երկուստեք կրած կորուստները: Միլիոնավոր կյանքեր»,-ասել Է նա:
Թրամփի հայտարարությունների կապակցությամբ հեռուստաալիքը ներկայացրել Է Պենտագոնի վիճակագրությունը, որի համաձայն, Իրաքում, Աֆղանստանում եւ Սիրիայում 2001-ից մինչեւ 2018 թվականը ռազմական գործողություններ վարելու վրա ԱՄՆ-ը ծախսել Է 1,52 տրլն դոլար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: