Ադրբեջանցիները կարծում են, որ տարածաշրջանում կա ամուր խաղաղություն ապահովելու պատմական շանս, այս մասին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում։
Նա նշել է, որ հենց այդ պատճառով ադրբեջանական կողմը Հայաստանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի նախագիծ, 5 բազային սկզբունքներ։
«Չնայած բանակցությունների գործընթացում դրական դինամիկա է նկատվում եւ համաձայնագրի նախագծի զգալի մասը հանմաձայնեցված է, Ադրբեջանի հանդեպ տարածքային հավակնությունները նախկինի պես պահպանվում են Հայաստանի Սահմանադրությունում եւ մի շարք այլ նորմատիվա-իրավական ակտերում։ Միեւնույն ժամանակ, գաղտնիք չէ, որ Հայաստանը նաեւ տարածքային հավակնություններ ունի Թուրքիայի Հանրապետության հանդեպ։ Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»,- հայտնել է Բայրամովը։