«Նապոլիի» նախկին գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը պաշտոնապես նշանակվեց Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ. տեղեկացնում է իսպանական ակումբի պաշտոնական կայքը:

55-ամյա մասնագետի պամանագիրը նախատեսված է երեք տարի ժամկետով:

Ավելի վաղ տեղեկացվում էր, որ Բենիտեսը մադրիդյան թիմում կստանա տարեկան 4 մլն եվրո: Իսպանացին 1989-1994թթ-ին եղել է «Ռեալի» երիտասարդական թիմի մարզիչը, ապա նաև հիմնական թիմի գլխավոր մարզչի օգնականը: