Բիլբաոյի «Ատլետիկի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն անդրադարձել է Մադրիդի «Ռեալի» դեմ Իսպանիայի առաջնության 26-րդ տուրում կայանալիք հանդիպմանը և նշել.

«Այս մրցակիցը քո եռանդը սառեցնելու վարպետ է: Նրանք կարող են յուրաքանչյուր իրավիճակում գոլ խփել: Սա առավել ևս վերաբերում է այն դեպքերին, երբ ազատ տարածություն ես տալիս նրանց: Չենք կարող մտածել «Ռեալի» հետ հավասար խաղի մասին, քանի որ ունակ չենք դրան: Երբ նման թիմերը չեն հաղթում, դա նրանց մոտ ճգնաժամ է առաջացնում»,- մարզչի խոսքը մեջբերում է Marca-ն:

Նշենք, որ թիմերի միջև հանդիպումը կայանալու է այսօր: