«Կորինտիանսի» գլխավոր մարզիչ Տիտեն կգլխավորի Բրազիլիայի ազգային հավաքականը: Կողմերի համաձայնության մասին հայտարարել է բրազիլական ակումբի նախագահ Ռոբերտո Դե Անդրադեն, տեղեկացնում է ESPN-ն:
55-ամյա մասնագետի գլխավորությամբ «Կորինտիանսը» երկու անգամ դրաձել է Բրազիլիայի չեմպիոն, հաղթել է Լիբերտադորեսի գավաթի խաղարկությունում և աշխարհի ակումբային առաջնությունում:
Այս պաշտոնում Տիտեն կփոխարինի պաշտոնանկ արված Կառլոս Դունգային: