Միլանի «Ինտերը» պաշտոնապես հայտարարեց Ֆրանկ Դե Բուրին ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին:
46-ամյա Դե Բուրը 2010 թ. աշխատում էր «Այաքսում» և թիմից հեռացել է անցյալ մրցաշրջանում:
Դե Բուրի գլխավորությամբ հոլանդական թիմը 4 անգամ դարձել է երկրի չեմպիոն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ինտերը» երկկողմ համաձայնությամբ խզել էր պայմանագիրը Ռոբերտո Մանչինիի հետ: