Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ պետք չէ հետին միտք փնտրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի անունից տեղի ունեցած ընդունելության լուսանկարի մեջ, որում չի երևում ինքը Բան Գի Մունը, այլ ՌԴ առաջնորդը և ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման` գավաթները ձեռքերին. փոխանցում է LifeNews-ը:

 

«Գավաթները բարձրացվել են` կապված այն կենացի հետ, որն ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, նա եղել է ամբիոնի վրա, իսկ ԱՄՆ նախագահը, որպես բարեկիրթ մարդ, բարձրացրեց իր բաժակը, և մենք խմեցինք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կենացը: Դրանից ինչ - որ բան են փորձում հորինել, սակայն այստեղ ոչինչ էլ չկա, ոչ մի բան կանգնած չէ դրա ետևում, դա պրոտոկոլային միջոցառում է և ուրիշ ոչինչ», - ասել է Պուտինը: