Հունվարի 20-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով օգնական Միրոսլավ Էնչեյի հետ տեսակոնֆերանսում ասել է, որ հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում իրավիճակը մնում է համեմատաբար կայուն՝ շնորհիվ Հայաստանի և Ադրբեջանի միջև Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների։
«Իրավիճակի հետագա կարգավորման համար անհրաժեշտ է գործնական աշխատանք պետական սահմանի սահմանազատման ու սահմանագծման ուղղությամբ»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։