Վերջին օրերին իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կայուն է մնում, հրադադարի ռեժիմի խախտումներ չեն գրանցվել, հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:
«Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի զինծառայողները վերահսկում են իրավիճակը... Շարունակում են մաքրել տարածքը պայթուցիկ օբյեկտներից եւ ապահովել փախստականների' Լեռնային Ղարաբաղ վերադարձի անվտանգությունը»,- ասել է նա:
Նրա խոսքով' Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքը շարունակվում է: