ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ է արել կատարելու հրադադարի շուրջը ձեռ բերված համաձայնությունները եւ ձեռնպահ մնալու բռնությունից: Այս մասին ասված է համաշխարհային կազմակերպության պաշտոնական ներկայացուցչի՝ օգոստոսի 4-ին տարածված հայտարարության մեջ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: «Նա (Պան Գի Մունը) բոլոր կողմերին կոչ է անում հարգելու հրադադարի շուրջը ձեռք բերված համաձայնությունը, ձեռնպահ մնալու հետագա բռնությունից եւ իրենց նվիրելու անհապաղ ապա Էսկալացմանը եւ երկխոսության շարունակմանը՝ արագ եւ խաղաղ քաղաքական կարգավորման հասնելու համար»,- նշված է հայտարարության մեջ:

 

 

Գլխավոր քարտուղարը, փաստաթղթի համաձայն, լիակատար աջակցություն է հայտնել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբին՝ կիսելով վերջինիս մտահոգությունը վերջին օրերին հակամարտության գոտում լարվածության աճի առթիվ: