«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնի Մարտիալը դարձել է Անգլիայի առաջնության սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ:
Սեպտեմբերի երեք խաղում ֆուտբոլիստը մեկ անգամ գրավել է «Լիվերպուլի» դարպասը և դուբլ ձևակերպել «Սանդերլենդի» դեմ խաղում:
Ամսվա լավագույն մարզիչ է դարձել «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն: Թիմը նրա գլխավորությամբ երեք հաղթանակ է տոնել սեպտեմբերին: