«Տոտենհեմ»-ի կիսապաշտպան Դելե Ալին ճանաչվել է Անգլիայի առաջնության հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ:

Նախորդ ամիս 20-ամյա խաղացողը խփել է 5 գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում:

Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Ալին դարձել է 11 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: