«Ասթոն Վիլայի» հարձակվող Քրիստիան Բենտեկեն ճանաչվել է Անգլիայի առաջնության ապրիլ ամսվա լավագույն ֆուտբոլիստ:
Ամսվա ընթացքում տեղի ունեցած 4 խաղում 24-ամյա ֆուտբոլիստը հեղինակել է հինգ գոլ:
Լավագույն մարզիչ է ճանաչվել Նայջել Փիրսոնը, ում ղեկավարությամբ «Լեսթերը» չորս անընդմեջ հաղթանակ է տոնել: