Լոնդոնի «Չելսի»-ն Անգլիայի առաջնության վերջին տուրում 5:1 հաշվով հաղթել է «Սանդերլենդ»-ին:
Անտոնիո Կոնտեի թիմը տոնեց իր 30-րդ հաղթանակը՝ ավարտված առաջնությունում: Սա Պրեմիեր լիգայի նոր ռեկորդ է:
Նախկինում լոնդոնցիները առաջնության մեկ մրցաշրջանում հաղթել էին 29 խաղում: Նման արդյունք էր գրանցվել 2004/05 և 2005/06 մրցաշրջաններում: