Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ճանաչվել է Անգլիայի առաջնության 2016/17 մրցաշրջանի լավագույն մարզիչ: Այս մասին տեղեկացնում է ԱՊԼ-ի մամուլի ծառայությունը:
Կոնտեի գլխավորությմաբ լոնդոնյան թիմը նվաճեց երկրի չեմպիոնի կոչումը:
Նշենք, որ «Չելսի»-ն խփած գոլերի քանակով ռեկորդ սահմանեց` թարմացնելով իր նախկին ցուցանիշը:
Անտոնիո Կոնտեի թիմը տոնեց իր 30-րդ հաղթանակը՝ ավարտված առաջնությունում: Սա Պրեմիեր լիգայի նոր ռեկորդ է:
Նախկինում լոնդոնցիները առաջնության մեկ մրցաշրջանում հաղթել էին 29 խաղում: Նման արդյունք էր գրանցվել 2004/05 և 2005/06 մրցաշրջաններում: