Անգլիայի առաջնությունում որոշվել են հոկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը:
Լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդին: Հոկտեմբերին անցկացրած 4 խաղում ֆուտբոլիստը դարձել է հինգ գոլի հեղինակ:
Ընդհանուր առմամբ, Վարդիի ակտիվում կա 12 գոլ՝ 12 խաղում:
Ամսվա լավագույն մարզիչ է ճանաչվել Արսեն Վենգերը, ում գլխավորությամբ Լոնդոնի «Արսենալը» չորս հաղթանակ է տարել չորս խաղում և բաց է թողել միայն մեկ գոլ: