«Քրիսթալ Փելասի» գլխավոր մարզիչ Տոնի Պուլիսը ճանաչվել է Անգլիայի առաջնության ամսվա լավագույն մարզիչ: Այս մասին տեղեկացնում է Պրեմիեր լիգայի թվիթերյան պաշտոնական էջը:
Ապրիլին 56-ամյա մասնագետի թիմը 5 խաղից 4-ում հաղթել է' բարձրանալով մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնական, ինչը թիմին փրկել է մրցաշարը լքելու վտանգից:
Ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Սանդերլենդի» հարձակվող Կոնոր Ուիհեմը:
21-ամյա ֆուտբոլիստը ապրիլին աչքի է ընկել հեղինակած 5 գոլերով: