Լևերկուզենի «Բայերի» ֆուտբոլիստ Չիչարիտոն ճանաչվել է Բունդեսլիգայի հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ:
Խաղացողն իր ակտիվում գրանցել է ձայների 63 %-ը: Անցյալ ամիս Չիչարիտոն Գերմանիայի առաջնության երկու խաղի է մասնակցել և հեղինակել 2 գոլ:
27-ամյա ֆուտբոլիստին հաջորդում են Պիեր Էմերիկ Օբամեյանգը (19%) և Ռոբերտ Լևանդովսկին (15%):
Նշենք, որ Չիչարիտոն լավագույնն էր նաև դեկտեմբերին: