Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ճանաչվել է Անգլիայի աաջնության՝ մրցաշրջանի լավագույն մարզիչ, լոնդոնցիների կիսապաշտպան Էդեն Ազարը ճանաչվել է լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
«Չելսին» վաղաժամ հաղթել է Պրիմեր լիգայում՝ 37 խաղում կրելով 3 պարտություն, իսկ Ազարը 37 խաղում դարձել է 14 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: