Լեգենդար ֆուտբոլիստ Արթուր Պետրոսյանը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ավարտել է բանակցությունները Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակման հետ կապված և ս.թ. նոյեմբերի 1-ից Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, ներկայումս շվեյցարական «Ցյուրիխ-2» թիմի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի հետ կկնքվի համապատասխան պայմանագիր:

 

Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

 

Այս Պաշտոնում Արթուր Պետրոսյանը կփոխարինի Վարուժան Սուքիասյանին, ով վերջերս հայտարարեց հավաքականից հեռանալու մասին: