Աշխարհի 2018թ.-ի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի հետ հանդիպումից առաջ Լեհաստանի հավաքականի մարզիչ Ադամ Նավալկան հանդիպեց լրագրողներին:
Մարզիչը նշեց՝ այսօրվա մարզումները ցույց տվեցին, որ թիմը պատրաստ է խաղին:
«Ճնշումը մեզ օգնում է, թիմում հանդես են գալիս ֆուտբոլիստներ, ովքեր պատրաստ են իրենց վրա վերցնել այդ բեռը:
Պետք է ուշադրություն դարձնեն մանրուքներին»:
Խոսելով Հայաստանի հավաքականի մասին մարզիչն ասաց.
«Բավականին կազմակերպված հավաքական է: Հայերն ունեն արագ հարձակվողներ, ովքեր կարող են հակագրոհներ կազմակերպել և խնդիրներ ստեղծել: Ամեն ինչ կորոշվի վաղը»: