Հայաստանի ըմբշամարտի հավաքականը բողոքարկելու է հավաքականի մարզիչ Սամվել Գևորգյանի դեղին քարտը:

«Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան փորձում է վերականգնել խաթարված հեղինակությունը: Երեկ մրցավարական խումբը, որը սպասարկում էր Միհրան Հարությունյան - Սուրկով երրորդ տեղի համար գոտեմարտը, նաև Միհրանի գոտեմարտը կորեացի Ռյուի հետ, մեղմ ասած դրսևորել էին կողմնակալություն: Այսօր նրանցից 5-ը' ֆրանսիացի Ռեգինե Լեգլոն, մարոկկոցի Նորեդին Մոսաֆան, եգիպտացի Ադել Մուստաֆան, ճապոնացի Օսամու Սաիտոն և խորվաթ Զվենկո Օչիչը որակազրկվել են: Հայաստանի հավաքականը բողոքարկելու է հավաքականի մարզիչ Սամվել Գևորգյանի դեղին քարտը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի խոսնակ Կարեն Գիլոյանը:

Նշենք, որ Հայաստանի ներկայացուցիչներից դեռևս միակ մեդալակիր Արթուր Ալեքսանյանն է, ով դարձել է աշխարհի չեմպիոն: