Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն անդրադարձել է իր թիմակցին՝ Քարիմ Բենզեմային և նշել, որ վերջինս աշխարհի լավագույն հարձակվողներից է:
Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության 7-րդ տուրում «Ատլետիկի» հետ հանդիպմանը Բենզեման դուբլ է ձևակերպել:
«Ուրախ եմ Քարիմի համար: Նա լիգայի լավագույն հարձակվողն է և աշխարհի լավագույններից մեկը: Նրա հասցեին քննատությունները ֆուտբոլի մի մասն են, իսկ մենք պետք է բարձր լինենք նման բաներից: Մեզ դուր է գալիս միասին խաղալը, ինչպես նաև Բեյլի հետ խաղալը»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է AS-ը: