ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչն Aftonbladet վարկածով ճանաչվել է Շվեդիայի 2014թ-ի լավագույն ֆուտբոլիստ:
Ստոկհոլմում տեղի ունեցած մրցանակաբաշխության ժամանակ 33-ամյա հարձակվողը վերջին տասը տարվա ընթացքում 9-րդ անգամ ստացավ «Ոսկե գնդակ» մրցանակը:
«Ես շատ ուրախ եմ: Այժմ իմ նպատակը 10-րդ «Ոսկե Գնդակ» ստանալն է»,- նշել է ֆուտբոլիստը:
Իբրահիմովիչը Շվեդիայում լավագույնն է ճանաչվել նաև 2005թ-ին և 2007-2014 թթ-ին: