Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին հանձնվել է «Ոսկե խաղակոշիկ» մրցանակը՝ Պրիմերայի 2014/15 մրցաշրջանում ռմբարկուական պայքարում առաջինը լինելու համար: Տեղեկացնում է մադրիդյան թիմի թվիթերյան միկրոբլոգը:

Մրցանակը պորտուգալացուն հանձնել է «Արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը: Նախորդ մրցաշրջանում Ռոնալդուի ակտիվում գրանցվել է 48 գոլ՝ «Ռեալի» կազմում 35 խաղերում:

Սա թիմի առաջատարի 4-րդ «Ոսկե խաղակոշիկն» է:

Պորտուգալացին ֆեյսբուքյան իր էջում շնորհակալություն է հայտնել և նշել է, որ սա կարևոր պահ է իր պրոֆեսիոնալ կարիերայում: